«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Վախճանվել է Ժակ Հակոբյանը

Վախճանվել է Ժակ Հակոբյանը
01.05.2016 | 21:37

ՀՀ պետական ֆիլհարմոնիան խոր վշտով տեղեկացնում է, որ մայիսի 1-ին, 72 տարեկան հասակում կյանքից հեռացել է պետֆիլհարմոնիայի փոխտնօրեն, ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, երգիծաբանների համահայկական միության նախագահ, ՀՀ նկարիչների միության պատվավոր անդամ Ժակ Նիկոլի Հակոբյանը:
2010 -ին նշանակվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի փոխտնօրեն:
Հայաստանի երգիծաբանների միության խորհրդի նախագահն է: Արվեստի և գրականության սիրահար Ժակ Հակոբյանը երբեմն իր խոհերը հանձնել է թղթին` ոտանավորների և երգիծանքի տեսքով: Հրատարակել է 5 երգիծական գիրք` «Ծիծաղի պարտեզ», «Սրամտում է Հայկական ռադիոն», «Հումորի և երգիծանքի 19 ակնթարթ», «Էս շան տղեն գիժ ա» և «Ապրենք ժպտալով»:
Բանաստեղծ, երգիծաբան, լրագրող Ալբերտ Փարսադանյանը Ժակ Հակոբյանի մասին մի առթիվ ասել է. «Դեմքին մշտական ծիծաղ, աչքերին ժպիտ, մարդամոտ և մարդասեր` Ժակ Հակոբյան, իսկ հանրապետության և ողջ հայության «Գլխավոր Ոզնի» Արամայիս Սահակյանն ավելացրել էր. «Աշխույժ, արագաշարժ, արագամիտ, հնարամիտ, կամեցող և ջերմ»:
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ժակ Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 3-ին, ժամը` 18.00-ին, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ մայիսի 4-ին, ժամը` 14.00-ին , Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում (Հասցե` Աբովյան 2):
Հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական գերեզմանատանը (Թոխմախ):

Դիտվել է՝ 981

Մեկնաբանություններ